fbpx

BATTLEKING

(5 customer reviews)
  • Դարձիր առաջին խաղացողը, ով կտիրանա 10 տարածքի 4 թագավորություններում և հաղթիր։ Գնիր և նվաճիր տարածքներ։ Բայց զգուշացիր, քանի որ քո մրցակիցները կփորձեն անել նույնը։ Հետևաբար, ուժեղացրու քո բանակը, որպեսզի կարողանաս պաշտպանել քո տարածքները և նվաճել նորերը։ Թուլացրու քո մրցակիցներին՝ բաց թողնելով քո վիշապին։
  • Անմոռանալի ժամանցը երաշխավորված է, քանի որ խաղը բազմազան է, և այն կարելի է խաղալ 2 տարբերակով։
  • Ո՞վ կհաղթի վերջում և կդառնա մենամարտի արքա։ Ժամանակն է պարզել։
  • Ներառում է խաղատախտակ, 2 զառ, 4 խաղաքար, 30 գործողությունների քարտ, 30 մենամարտի քարտ, 60 ոսկի, 100 զինվորական միավորի քարտ, 40 տարածքի նշիչ, 4 վիշապաքարտ և խաղի ուղեցույց։
  • Ինչպես խաղալ (տեսահոլովակ)՝ անգլերեն, հայերեն

AMD 9,800.00

Լրացուցիչ տեղեկատվություն

Խաղի բնութագիրը
Խաղալով BATTLEKING՝ դու գնելու ես և մենամարտելու տարածքների համար 4 թագավորություններում։ Քո տարածքները պաշտպանելու և նոր տարածքներ նվաճելու համար ուժեղացրու քո բանակը և այն պահիր ուժեղ։ Դու ունես քո վիշապը՝ մրցակիցներիդ վրա բաց թողնելու և նրանց թուլացնելու համար։ Բայց պատրաստ եղիր նաև անակնկալների, քանի որ գործողությունների քարտը ոչ միշտ է, որ լինելու է քո օգտին։ Խաղում կհաղթի այն խաղացողը, ով առաջինը կտիրանա 10 տարածքի կամ կմնա խաղի մեջ, երբ մյուս խաղացողները դուրս են մնացել խաղից։
BATTLEKING-ը կարելի է խաղալ 2 տարբերակով, ինչն էլ ավելի բազմազան է դարձնում խաղը։ Դու կարող ես նաև սահմանել տարբեր բարդություններ մենամարտերի համար։

Այլ տվյալներ
Խաղի լեզուն՝ անգլերեն
Չափերը (ԵxԼxԲ)` 34.7 x 4.3 x 27.8 սմ
Քաշը՝ 0․76 կգ
Տեղական առաքում՝ այո
Միջազգային առաքում՝ այո
Մոդելի համարը՝ K01001
Տարիքային խումբ՝ 8 տարեկան և բարձր
2-4 խաղացողների համար
Թողարկման օրը՝ 26-ը դեկտեմբերի 2020թ․
Ներկայումս արտադրվում է՝ այո
Արտադրող՝ Քինգլենդ ՍՊԸ
Արտադրության երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն

5 reviews for BATTLEKING

  1. Gevorg (verified owner)

    Fantastic!!!

  2. Narek (verified owner)

    Good game!!!

  3. Lilit Sanahyan (verified owner)

    Շատ հետաքրքիր խաղ է և նորույթ հայկական շուկայում: Ստեղծում է ջերմ և առողջ մրցակցելու մթնոլորտ ընկերական շրջապատում: Շնորհակալ ենք !!!

  4. Astghik (verified owner)

    Game-bomb. Play with my children, play with my friends. You always want to play again.

  5. Mane (verified owner)

    Վերջապես անգլերեն լեզվով մի հետաքրքիր խաղ։ Երեխաները ամեն անգամ մեծ հաճույք են ստանում խաղալիս։ Շնորհակալ ենք։

Միայն կայքում գրանցված հաճախորդները կարող են թողնել կարծիք։

Քեզ կարող է հետաքրքրել նաև․․․