fbpx

Վճարային քաղաքականություն

Մեր վճարային քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է կանխիկ վճարումների բացառումը, որի նպատակն է ապահովել մեր հաճախորդների՝ կանխիկ գումարի հետ շփման և, հետևաբար, կորոնավիրուսով ու այլ հիվանդություններով վարակվելու հավանականության զգալի նվազեցումը։ Ուստի մենք շեշտը դնում ենք բացառապես անկանխիկ վճարման եղանակների վրա:

Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից իրականացվող վճարումներ
Գործարքի գումարը գանձվում է պատվերի ձևակերպման պահին։
Հայաստանի Հանրապետության տարածքում առաքումն անվճար է։ Այլ երկրներ առաքելու համար գանձվում է 26-54 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր միավոր խաղի համար՝ կախված քաշից և առաքման ուղղությունից։
Մենք ընդունում ենք վճարումներ հետևյալ եղանակներով՝
> ԱրՔա
> ՎԻԶԱ
> Մաստերքարդ
> Իդրամ

Միջազգային դիստրիբյուտորների կողմից կատարվող վճարումներ
Մենք ընդունում ենք վճարումներ բանկային փոխանցման միջոցով։

Փոխհատուցում
Ձեր առաքանու վնասվելու կամ կորստի դեպքերում, մենք կարող ենք ուղարկել նոր առաքանի, կամ Դուք կարող եք դիմել մեզ վճարված գումարի փոխհատուցման համար՝ ուղարկելով նամակ [email protected] էլ․ փոստին։ Վճարված գումարը հետ է վերադարձվում Ձեզ այն վճարային համակարգով, որով Դուք վճարել եք տվյալ պատվերի համար։ Փոխհատուցման տևողությունը կախված է տվյալ վճարային համակարգի կանոններից։
Փոխհատուցում չի իրականացվում, եթե Ձեր առաքանին չի առաքվել ոչ ստույգ և/կամ ոչ լիարժեք առաքման հասցեի, հասցեի փոփոխության կամ Ձեր բացակայության պատճառով։