fbpx

Հաճախ տրվող հարցեր

Ստորև կարող եք ծանոթանալ մեր գործունեության հետ կապված հաճախ տրվող հարցերին, որոնք կարող են օգտակար լինել Ձեզ համար։ Եթե Ձեր հարցերի պատասխանը չգտնեք, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Դուք կարող եք կատարել գնումներ նաև առանց կայքում գրանցվելու։ Այդուհանդերձ, կայքում գրանցվելը հնարավորություն կտա առավել արագ կատարել գնումներ, քանի որ յուրաքանչյուր անգամ գնում կատարելիս ստիպված չեք լինի կրկին մուտքագրել Ձեր հիմնական տվյալները։

> Եթե հանդիսանում եք ֆիզիկական անձ հաճախորդ, ապա կարող եք վճարել ԱրՔա, ՎԻԶԱ, Մաստերքարդ վճարային քարտերով կամ Իդրամ համակարգով։
> Եթե հանդիսանում եք միջազգային դիստրիբյուտոր, ապա կարող եք վճարել բանկային փոխանցման միջոցով։
Ամբողջական տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր վճարային քաղաքականությանը։

Մենք առաքում ենք աշխարհի ավելի քան 180 երկրներ։ Դուք կարող եք ծանոթանալ երկրների ցանկին այստեղ։ Ամբողջական տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր առաքման քաղաքականությանը։

Հայաստանի Հանրապետության տարածքում առաքումն անվճար է։ Այլ երկրներ առաքելու համար գանձվում է 26-54 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր միավոր խաղի համար` կախված քաշից և առաքման ուղղությունից։ Ամբողջական տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր վճարային քաղաքականությանը։

> Եթե առաքման հասցեն Երևանում է, ապա մենք կառաքենք պատվերը Ձեր հասցեով 1 աշխատանքային օրվա ընթացքում։
> Եթե առաքման հասցեն Հայաստանում է՝ Երևանից դուրս, ապա մենք 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք պատվերը Ձեր հասցեով Հայփոստի միջոցով։ Այնուհետև, Ձեր պատվերը 4 աշխատանքային օրվա ընթացքում կհասնի Ձեր հասցեին համապատասխան Հայփոստի փոստային բաժանմունք։
> Եթե առաքման հասցեն Հայաստանից դուրս է, ապա մենք 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք պատվերը Ձեր հասցեով Հայփոստի միջոցով։ Այնուհետև, Ձեր պատվերը 30 օրվա ընթացքում կհասնի Ձեր հասցեին համապատասխան փոստային բաժանմունք (սա առավելագույն ժամկետն է, և սովորաբար պատվերներն ավելի շուտ են տեղ հասնում)։
Ամբողջական տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր առաքման քաղաքականությանը։

Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել ձեզ հետ: Խնդրում ենք ծանոթանալ մանրամասներին այստեղ։