fbpx

Առաքման քաղաքականություն

Առաքման երկրներ
Մենք առաքում ենք աշխարհի ավելի քան 180 երկրներ։ Երկրների ցանկը կարելի է տեսնել այստեղ։ 

Առաքման միջոցներ
Երևան՝ Քինգլենդ ՍՊԸ
Հայաստանի Հանրապետություն՝ Երևանից դուրս՝ Հայփոստ ՓԲԸ
Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Հայփոստ ՓԲԸ

Առաքման տևողություն
Եթե առաքման հասցեն Երևանում է (Հայաստան), ապա մենք կառաքենք պատվերը Ձեր հասցեով 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե առաքման հասցեն Հայաստանում է՝ Երևանից դուրս, ապա մենք 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք պատվերը Ձեր հասցեով Հայփոստի միջոցով։ Այնուհետև, Ձեր պատվերը 4 աշխատանքային օրվա ընթացքում կհասնի Ձեր հասցեին համապատասխան Հայփոստի փոստային բաժանմունք։ Մենք Ձեզ կտրամադրենք բեռնային համարը, որպեսզի Դուք կարողանաք հետևել Ձեր պատվերի առաքման ընթացքին
այստեղ։
Եթե առաքման հասցեն Հայաստանից դուրս է, 
ապա մենք 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք պատվերը Ձեր հասցեով Հայփոստի միջոցով։ Այնուհետև, Ձեր պատվերը 30 օրվա ընթացքում կհասնի Ձեր հասցեին համապատասխան փոստային բաժանմունք (սա առավելագույն ժամկետն է, և սովորաբար պատվերներն ավելի շուտ են տեղ հասնում)։ Մենք Ձեզ կտրամադրենք բեռնային համարը, որպեսզի Դուք կարողանաք հետևել Ձեր պատվերի առաքման ընթացքին այստեղ կամ Ձեր երկրի փոստային օպերատորի ինտերնետային կայքում։

Ուշացումներ
Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը Ձեր պատվերը ժամանակին առաքելու համար, սակայն կարող են ծագել հանգամանքներ, որոնք դուրս են մեր վերահսկողությունից և հնարավորություն չեն տալիս Ձեր պատվերն առաքել ժամանակին։ Այդպիսի հանգամանքներից են պատերազմը, գործադուլը, խռովությունները, հանցագործությունները, համաճարակները, այլ ֆորս-մաժորային իրավիճակները, կամ առաքման ցանցում առաջացած խնդիրները։ Ամեն դեպքում, խնդրում ենք առանց հապաղելու կապվել մեզ հետ:

Կորած կամ վնասված առաքանի
Ձեր առաքանու կորստի կամ վնասվելու դեպքերում, մենք կարող ենք ուղարկել նոր առաքանի, կամ Դուք կարող եք դիմել մեզ վճարված գումարի փոխհատուցման համար՝ համաձայն մեր վճարային քաղաքականության։