fbpx

Մեր պատմությունը

Ամեն ինչ սկսվեց 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, երբ փակվեցին մի շարք ոլորտներ, և միլիարդավոր մարդիկ մնացին փակված իրենց տներում՝ կտրված արտաքին աշխարհից: Հենց այդ ժամանակ էր, որ մեզ մոտ առաջացավ սեղանի խաղերի ստեղծման գաղափարը, որը կապահովեր անսպառ զվարճանք մեր խաղերից օգտվող ընտանիքներում՝ այդպիսով իսկ ազատելով նրանց ձանձրույթից, քանի որ սեղանի խաղերը՝
>> հնարավորություն են ընձեռում առերես շփվել և անցկացնել ժամանակ միմյանց հետ, մտերմանալ և ամրացնել սոցիալական կապերը
>> օգնում են զարգացնել հիշողությունը, գիտելիքներր ու որոշումներ կայացնելու հմտությունները, ինչպես նաև ռազմավարական մտածողությունը
>> ենթադրում են համագործակցություն խաղացողների շրջանակներում և օգնում են խաղացողներին զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները
>> օգնում են ազատվել սթրեսից և մարդկանց դարձնել ավելի երջանիկ

Վերոնշյալ գործոնները վճռական դերակատարում ունեցան 2020 թվականին ՀՀ-ում Քինգլենդ ՍՊԸ հիմնադրման գործում՝ մեր գործունեությունը կենտրոնացնելով Ձեզ համար լավագույն սեղանի խաղերի արտադրության և ամուր փոխհարաբերությունների վրա:

Նոր և ստեղծարար գաղափարները, բարձրորակ արտադրանքն ու գերազանց սպասարկումը մեր գործունեության անկյունաքարերն են և, հետևաբար, դրանք ամենաբարձր մակարդակի վրա պահելը մեր առաջնահերթությունն է:

Մեր առաքելությունը

Մեր հաճախորդներին ապահովել անմոռանալի տպավորություններ սեղանի խաղերից։

Մեր տեսլականը

Դառնալ աշխարհի ամենահայտնի սեղանի խաղեր արտադրողներից մեկը։

Մեր արժեքները